Ապրիլի 23-ի երեկոյան Երեւանում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթը: Հազարավոր մարդիկ, դրոշներով եւ պաստառներով, հավաքվել էին Երեւանի կենտրոնում` իրենց բողոքը հայտնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության վերաբերյալ: Հանրահավաքի անցկացումից եւ թուրքական դրոշն այրելուց հետո, նրանք շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Աշխարհում մի գետ կա, բայց այդ գետը ոչ մի քարտեզի վրա չկա ...Դա 1915թ-ի անմեղ հայ զոհերի արյան գետն է, որ, հոսելով մարդկության խղճի ու անտարբեության հովիտներով, վերջապես հասնելու է հատուցման ծովի